22 սեպտեմբերի 2022 - 18:18 AMT
ՌԴ-ն տվել է իր համաձայնությունը ԱՄՆ դեսպանի պաշտոնում Թրեյսիի նշանակմանը

ՌԴ-ն տվել է իր համաձայնությունը ԱՄՆ դեսպանի պաշտոնում Լինն Թրեյսիի նշանակմանը, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Այդ մասին ասել է ՌԴ ԱԳ փոխնախագահ Սերգեյ Ռյաբկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այո, ագրեմանը տրվել է։ Բանն այն է, որ նրա թեկնածության վերաբերյալ ագրեմանի հարցումը ստացվել էր որոշ ժամանակ առաջ»,-ասել է նա։

Դիվանագետը հիշեցրել է, որ Թրեյսիի թեկնածությունը պետք է դեռևս հաստատվի Սենատում։

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Լինն Թրեյսիի թեկնածությունն առաջադրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։