14 ապրիլի 2009 - 19:19 AMT
Բեռլինում Թուրքիայի դեսպանատան առջեւ տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցույց
Ապրիլի 25-ին Բեռլինում Թուրքիայի դեսպանատան առջեւ տեղի կունենա ցույց` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ցույցին մասնակցելու են Գերմանիայի հայեր եւ արտասահմանցիներ, որոնք պայքարում են Հայոց ցեղասպանության ընդունման համար:
Freie Universitat Berlin-ի նախագահ Ժիրայր Խաչատրյանը ելույթ կունենա, որից հետո «Մեռյալների ձայները» խորագրով համաժողովին կկարդա «1915-ին սպանված հեղինակները» զեկույցը: ԼՀ