«Վեոլիա ջուրն» առաջարկում է սակագնի ավելացում 8-9 դրամով, սակայն ընկերության ներկայացրած հայտը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ չի քննել։ Այդ մասին հայտնել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը, տեղեկացնում է «Հրապարակը»։
Նա հավելել է, որ հայտը կքննեն մինչև դեկտեմբերի 1-ը, որ մինչև հունվարի 1-ն ուժի մեջ մտնի։
Բաղրամյանն ասել է` դեռ փաստ չէ, որ սակագինը սպառողների համար կբարձրանա՝ կառավարությունը մտադիր է սուբսիդավորել ավելացող մասը:
«Քանի որ աննախադեպ սղաճ է եղել, որը պլանավորված չէր, ամենայն հավանականությամբ՝ սղաճի տարբերության չափը կարող է փոխհատուցվել, սուբսիդավորվել՝ գինը պահելու նպատակով»,-ասել է նա։