Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ստրասբուրգում Ֆրանսիայի թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Ֆրանսիայում հայկական սփյուռքի մի մասը դեմ է հանդես գալիս ՀՀ հարաբերությունների կարգավորմանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ և կոչ է արել պայքարել դրա դեմ։
Չավուշօլղուն ասել է, թե հայկական սփյուռքի մի մասը «դեմ է լավ հարաբերությունների հաստատմանը և պահպանում է թշնամությունը», գրում է Anadolu-ն։
Նա հիշեցրել է հայկական սփյուռքի դեմ Թուրք-ամերիկյան ազգային համակարգող կոմիտեի (TASC) «հաջող պայքարի» մասին՝ «Թուրքիայի ժողովրդի և իշխանությունների հասցեին հայկական սփյուռքի զրպարտության դեմ»։
Նա նշել է նաև, որ շուտով տեղի կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Թուրքիա։
Հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Հանդիպումից հետո ասուլիսում Էրդողանն ասել․ «Եղել են որոշ պահանջներ, այդ պահանջների վերաբերյալ մեր արտգործնախարարներին և հատուկ ներկայացուցիչներին հանձնարարություններ ենք տվել: Նրանք կհանդիպեն, այդ հանդիպումների արդյունքներով քայլեր կարվեն», – ասաց Թուրքիայի նախագահը:
Թուրքիայի նախագահի հետ Հայաստան վարչապետի հանդիպումից հետո Հայաստանի կառավարության հայտարարության մեջ որևէ անդրադարձ չկա Հայոց ցեղասպանության թեմային: