28 հունիսի 2002 - 20:12 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՎԱՎԵՐԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ ՉՄՇԱԿՎԱԾ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
Ռուսաստանի Պետդուման վավերացրել է 2002-2006 թթ Ռուսաստանից Հայաստան չմշակված բնական ալմաստներ առաքելու մասին միջկառավարական համաձայնագիրը: Սույն թվականի ապրիլին Մոսկավայում ստորագրված փաստաթղթի համաձայն, նախատեսվում են Հայաստանի ձեռնարկություններին ալմաստային հումքի ամենամյա առաքումներ ոսկերչական մշակման նպատակով` «ԱԼՐՈՍԱ» բաժնետիրական ընկերության կողմից 400-450 հազար կարատ ծավալով եւ տեխնիկական նպատակների համար` Յակուտիայից տարեկան 400-800 հազար կարատ ծավալով: Հիշեցնենք, որ 1999-ից մինչեւ 2001 թվականը միջկառավարական համաձայնագրի համապատասխան Հայաստանին իր սեփական կարիքների համար տրամադրվել է 15 միլիոն դոլար արժողությամբ 578.9 հազար կարատ չմշակված բնական ալմաստներ:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: