22 հոկտեմբերի 2022 - 11:11 AMT
Հոկտեմբերի 23-26-ը տեղումներ չեն լինի, ամսի 22-ին լեռնային գոտիներում թաց ձյուն կտեղա

Հանրապետության տարածքում`հոկտեմբերի 22-ին և 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 22-ին առանձին լեռնային շրջաններում կտեղա թաց ձյուն։ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի գիշերը նվազել է 8-10 աստիճանով, այնուհետև ամսի 23-26-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում՝ հոկտեմբերի 22-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև: Հոկտեմբերի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: