Հաշմանդամություն ունեցող հայ մարզիկները Թուրքիայում 4 ոսկե և 5 բրոնզե մեդալ են նվաճել, հայտնում է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան։
Թուրքիայի Անթալիա քաղաքում ավարտվել է 2022-ի հաշմանդամային բազկամարտի աշխարհի 24-րդ առաջնությունը՝ World Armwrestling Federation WAF, որին մասնակցում էր աշխարհի 54 երկիր։
Հոկտեմբերի 21-ի օրվա ավարտին հայ մարզիկները ֆեդերացիայի հաշվեկշռին ավելացրեցել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ։ Այսպիսով` երկու օրվա համառ պայքարի արդյունքում 4 ոսկե և 5 բրոնզե մեդալ։
Մեդալ նվաճած մարզիկներն են՝ Շահեն Բաբայանը, Սարգիս Հարությունյանը, Ալեքսանդր Մովսեսյանը, Նաիրա Մեսրոպյանը և Մարինե Մկրտչյանը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո` Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի կազմում AFA - Armwrestling Federation of Armenia Հայաստանը ներկայացրել է ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի բազկամարտի հավաքականի մարզիկները, ֆեդերացիայի նախագահն է Սարգիս Ստեփանյանը։