24 հոկտեմբերի 2022 - 14:26 AMT
Միրզոյանը պաշտոնական այցով Վատիկան կմեկնի

Հոկտեմբերի 25-26-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Վատիկանում, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Այցի շրջանակում նախատեսված են Միրզոյանի հանդիպումները Սուրբ Աթոռի ու Մալթայի Ինքնիշխան Ուխտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Սանտա Մարիա Մաջիորե պապական տաճարում Միրզոյանը ներկա կգտնվի «Խաղաղություն Հայաստանին» խորագրով պատարագին: