28 հունիսի 2002 - 18:47 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ՆԱՏՕ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ ՆԱՏՕ-ի նախագծման եւ գործողությունների բաժնի պետի տեղակալ Ֆրանկ Բոլանդը քննարկել են «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության զարգացումը եւ հեռանկարները: Ինչպես հաղորդել են ՀՀ ՊՆ մամլո ծառայությունում, Ֆրանկ Բոլանդը ներկայացրել է նախագծի պլանավորման եւ վերլուծման աշխատանքների կանոնակարգը ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Իր հերթին, Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցչին ծանոթացրել է Հայաստանի պաշտպանական քաղաքականության հիմնական ուղղությունների եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ոլորտում առաջիկա ծրագրերի հետ: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: