2022-ի առաջին 10 ամսվա ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1,400,000 մարդ, որից 154,000-ը` հոկտեմբերին, հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։
2021-ին ՀՀ էր այցելել 718,000 զբոսաշրջիկ։
2022-ին ՀՀ ամենամեծ թվով զբոսաշրջիկներ են այցելել Ռուսաստանից՝ մոտ 46%։ Առաջին հնգյակում են նաև Վրաստանը՝ 8%, Իրանը՝ 7%, ԱՄՆ-ն՝ 4%, և Գերմանիան՝ 2%։
Միայն հոկտեմբերին Հայաստան է եկել 154,000 զբոսաշրջիկ, 2021-ի հոկտեմբերի 98,970-ի դիմաց։
Ենթադրվում է, որ Հայաստանը 2023-ին կկարողանա հասնել 2019-ի ցուցանիշին, երբ ՀՀ էր այցելել 1,894,377 զբոսաշրջիկ։