Rate.am-ի տվյալներով, նոյեմբերի 8-ին՝ ժամը 14։15-ի դրությամբ, դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 394.26 դրամ։
Դոլարի առքի նվազագույն գինը 392 դրամ է, վաճառքինը՝ 402 դրամ, դոլարի վաճառքի ամենաբարձր գինը բանկերում 406 դրամ է:
Նոյեմբերի 6-ի համեմատ աննշան աճ է գրանցվել՝ +0.14։
Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 382 դրամով, վաճառվում՝ 399-ով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 411 դրամ է։
Ռուսական ռուբլու առքի նվազագույն գինը 5.55 դրամ է, վաճառքինը՝ 6.45։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 6.80 դրամ է։
Դոլարի և եվրոյի փոխարժեքը ՀՀ շուկայում կտրուկ բարձրացել էր Ուկրաինայում պատերազմի առաջին օրերին՝ մեկ դոլարի փոխարժեքը 525-535 դրամ էր։ Մարտի 15-ին դոլարը վաճառվում էր առավելագույնը 515 դրամով։