11 նոյեմբերի 2022 - 10:31 AMT
Լեռնային առանձին շրջաններում տեղացել է առաջին ձյունը

ՇՄՆ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը Գավառից տեսանյութ է հրապարակել՝ ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ հանրապետության լեռնային առանձին շրջաններում տեղացել է առաջին ձյունը:

Հանրապետության տարածքում`նոյեմբերի 11-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում՝ նոյեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +13 աստիճան։