Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է Քննչական կոմիտեում: Այդ մասին հայտնել են քննչական մարմնից «Ազատության» հարցմանն ի պատասխան։
Հարցաքննությունը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործով։
Թե երբ է հարցաքննվել Փաշինյանը, Քննչական կոմիտեն չի մանրամասնում։
«Ազատությունը» ՔԿ-ի պետ Արգիշտի Քյարամյանին խնդրել էր հստակեցնել՝ արդյո՞ք կատարել է նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ցուցումը՝ պատերազմի հանցագործության գործով հարցաքննել վարչապետին։ Ի պատասխան, զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը գրել է, որ մայիսի 4-ից այս գործի քննությունը շարունակում է Քննչական կոմիտեին, որի վարույթի շրջանակում էլ հարցաքննվել է վարչապետ Փաշինյանը»,-ասվում է հրապարակման մեջ։
Թե ինչ հարցեր են տրվել Փաշինյանին և ինչ պատասխաններ է տվել նա, Վարդանյանը չի մանրամասնel։
Փաշինյանին հարցաքննելու պահանջ էին ներկայացրել զոհվածների հարազատները, որոնք ամիսներ առաջ՝ ապրիլից տարբեր բողոքի ակցիաներ էին անում կառավարության, գլխավոր դատախազության շենքի առջև։ Նրանք պահանջում էին հարցաքննել և մեղադրյալ ներգրավել վարչապետ Փաշինյանին։
Զայրացած ծնողները պահանջում էին հարցաքննել և մեղադրյալ ներգրավել վարչապետ Փաշինյանին: Այդ օրերին զոհվածների հարազատներին դատախազության շենքի առջև հանդիպել էր այդ ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որից հետո, ուսումնասիրելով հարազատների դիմումը, որոշել էր նրանց տուժող ներգրավել և ցուցում էր տվել Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին՝ հարցաքննել վարչապետ Փաշինյանին։