18 նոյեմբերի 2022 - 19:16 AMT
Նոյեմբերի 19-ին Մաշտոցի պողոտայի մի հատվածը փակ կլինի

Նոյեմբերի 19-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, փակ կլինի Մաշտոցի պողոտան՝ Մատենադարանից Իսահակյան փողոց ընկած հատվածի երթևեկությունը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Դա պայմանավորված է մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով։

Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում «Մանկական Եվրատեսիլ - 2022» երգի մրցույթի անդամների մասնակցությամբ վառվելու են Երևանի գլխավոր տոնածառի լույսերը։