16 ապրիլի 2009 - 21:04 AMT
«Գլենդել Հիլզ» ընկերությանը 2 մլրդ դրամի չափով պետական երաշխիք է տրամադրվել
«Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքին համապատասխան Հայաստանի կառավարությունը «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին տրամադրել է բյուջետային երաշխիք` որպես 2 մլրդ դրամ հիմնական գումարով: Այդ մասին հինգշաբթի օրը Հայաստանի կառավարության նիստին հայտնել է քաղաքաշինության նախարարը:
Երաշխիքն ընկերությանը տրամադրվել է 2 տարի մարման ժամկետով վարկի եւ տարեկան Լիբոր+7 տոկոսադրույքով հաշվարկվող տոկոսների վճարային պարտավորության ապահովման միջոց` անակցեպտ գանձման իրավունքով: Տրամադրված վարկային միջոցներով ընկերությունը ծրագրում է ՀՀ Լոռու եւ Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում համապատասխան պետական գնման պայմանագրով նախատեսված բնակարանային ֆոնդի կառուցապատումը:
Հանձնարարվել է նաեւ` որպես երաշխիք վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման միջոց, եռամսյա ժամկետում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի հետ կնքել 2009թ. հունվարի 16-ին կնքված պետական գնման պայմանագրի շրջանակներում հիշյալ ընկերությանը սեփականության իրավունքով տրամադրված հողամասերի, դրանց վրա իրականացվող բարեփոխումների գրավի պայմանագիր: