Ռուսական ռեփի լեգենդ Oxxxymiron-ն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում։ Համերգը տեղի կունենա 2023-ի փետրվարի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Նա կներկայացնի իր վերջին «Գեղեցկություն և այլանդակություն» («Красота и Уродство») ալբոմը, ինչպես նաև իր դասական և քիչ հայտնի երգերը։
Տոմսերի արժեքը՝ 8000-35,000 դրամ է։ Պարահրապարակի տոմսերի արժեքն է՝
700 տոմս -15,000 դրամ, և 1000 տոմս-18,000 դրամ։
Վերջնական վաճառք՝ 1000 տոմս- 21,000 դրամով։
Ռեփերը վերջին 15 տարիների ընթացքում երկրպագուների հսկայական բազա է ստեղծել ինչպես ՌԴ-ում, այնպես էլ ամբողջ աշխարհում: