Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 07։22-ին, ԱԻՆ-ի ՃԿԿ ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են մեքենաներ:
Ըստ նախնական տվյալների՝ բախվել է 29 ավտոմեքենա. կա երկու տուժած, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դավթաշենի կամուրջը դեպի Կոմիտասի պողոտա միակողմանի բացվել է:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցները։