26 դեկտեմբերի 2022 - 11:02 AMT
Պեսկով․ Սանկտ Պետերբուրգում Ալիևի և Փաշինյանի մասնակցությամբ եռակողմ հանդիպում նախատեսված չէ

ՌԴ նախագահիւ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել, է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցելու են Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, սակայն նրանց և ՌԴ նախագահի մասնակցությամբեռակողմ հանդիպում նախատեսված չէ։

«Այո, Ալիևի և Փաշինյանի այց սպասվում է։ Բայց եռակողմ հանդիպում չի նախատեսվում»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Գագաթնաժողովն անցկացվելու է դեկտեմբերի 26-27-ին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Ավելի վաղ Պեսկովը չէր բացառել, որ Փաշինյանն ու Ալիևը կարող են հանդիպել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում։

Photo. Reuters