Ռուսաստանը կավելացնի գազի առաքումն Ադրբեջան։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ադրբեջանի հետ պայմանավորվածություն կա մեր առաքումներն ավելացնելու մասին, քանի որ նրանք դեռևս գազի դեֆիցիտ ունեն»,-ասել է Նովակը։
Պատասխանելով Ադրբեջանի հետ սվոպային փոխանակման մասին հարցին՝ Նովակն ասել է, որ դա հնարավոր կլինի այն ժամանակ, երբ Ադրբեջանում ավելացնեն գազի արդյունահանումը։
«Գազպրոմ» ընկերությունը սկսել է գազ մատակարարել Ադրբեջան նոյեմբերի 15-ից։