26 դեկտեմբերի 2022 - 17:58 AMT
MAN ավտոբուսներից 4-ն արդեն Երևանում են

Գերմանական MAN մակնիշի 87 նոր ավտոբուսից 4-ն արդեն Երևանում են: Մինչև տարեվերջ մայրաքաղաք կհասնի նաև Zhong Tong մակնիշի 30 ավտոբուս։ Այդ մասին ասվել է Երևանի քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։

Զուգահեռ ընթանում է վարորդների հավաքագրման գործընթացը: Կիրակի օրերին նրանց համար պրակտիկ երթևեկ է կազմակերպվում:

Ավելի վաղ քաղաքապետը հայտարարել էր, որ Երևանի համար նախատեսված 150 ավտոբուս Չինաստանի նավահանգստում է, որտեղից դրանք տեղափոխվելու են ՀՀ: Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում կարդիականացվի նաև «Էլեկտրատրանսպորտ» ընկերության շարժակազմը: Առաջիկայում կհայտարարվի 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման մրցույթ: