Հայաստանի 2022թ․ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
ՀՖՖ-ն ամփոփել է Հայաստանի 2022թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները՝ Սպերցյանը 76 միավոր է հավաքել։
Երկրորդ հորիզոնականում է իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (74 միավոր)։
20 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը:
Հայաստանի 2022 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։