30 դեկտեմբերի 2022 - 14:46 AMT
«Զվարթնոց» օդակայանը հատել է ուղևորահոսքի 3.5 մլն-ի շեմը

Դեկտեմբերի 29-ի դրությամբ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սպասարկված ուղևորների թիվը գերազանցել է 3.5 միլիոնը, հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Այդ կապակցությամբ Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներին մատուցվել է անակնկալ:

Տոկոսային հարաբերությամբ այն մոտ 20 տոկոսով գերազանցում է 2019թ. գրանցած ցուցանիշը, երբ սպասարկված ուղևորների թիվը հատել էր 3 միլիոնը: