30 դեկտեմբերի 2022 - 15:01 AMT
Երևանում մնացած արցախցի երիտասարդներն Ամանորը կդիմանավորեն Եռաբլուրում

Դեկտեմբերի 31-ին` ժամը 20:00-ին, Արցախի երտասարդները Երևանի քաղաքապետարանի դիմացից նախաձեռնում են քայլերթ դեպի Եռաբլուր՝ «2023 թվականն ամենաարժանիների կողքին դիմավորելու համար»։

Նրանք կոչ են արել ցանկացողներին միանալ իրենց լուռ քայլերթին։

«Մեզ համար տոներ չկան, քանի դեռ դեպի տուն ճանապարհը փակ է»,- ասում են արցախցի երիտասարդները։

Նախաձեռնությանը կմիանան նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և ԱՀ պետնախարար խորհրդական Արտակ Բեգլարյանը, որոնք նույնպես Երևանում են և Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով չեն կարողանում վերադառնալ տուն։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։