Վիվա-ՄՏՍ-ն առաջարկում է +Premium ծառայությունը, որով կարելի է ավելացնել ևս 30 ԳԲ ինտերնետ՝ X, Y, Z, Viva կամ START սակագնային պլանին և ստանալ Yandex Plus-ի բաժանորդագրություն:
Yandex Plus-ի շրջանակում կարելի է վայելել անսահմանափակ ֆիլմեր, սերիալներ, երաժշտություն, փոդքասթներ, աուդիոգրքեր, և ստանալ Yandex GO-ից օգտվելիս 10%-ով ավելի մատչելի ուղևորությունների հնարավորություն:
Ի դեպ, Yandex Plus-ում ներառված Yandex Music, Kinopoisk և Yandex GO հավելվածներից օգտվելիս՝ ինտերնետ փաթեթների ՄԲ-երը չեն սպառվում:
Ակտիվացում՝ *888*4#
Ակտիվացման գին՝ 2000 դրամ։
Yandex Plus-ի ակտիվացումը հնարավոր է միայն My Viva-MTS հավելվածում: Հավելվածի միջոցով Yandex Plus-ը անհրաժեշտ է ակտիվացնել միայն «+Premium» և Yandex Plus ծառայություններն առաջին անգամ ակտիվացնելիս: Yandex Plus ակտիվ բաժանորդագրության վավերականության ժամկետն ավարտվում է «+Premium» ծառայության վավերականության ժամկետը լրանալուն պես՝ թե կանխավճարային և թե հետվճարային բաժանորդագրության դեպքում:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Վիվա-ՄՏՍ-ի վերաբերյալ նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք ընկերության Ֆեյսբուքյան էջին։