Հունվարի 8-ին Դիարբեքիրի Սբ Կիրակոս հայկական եկեղեցում Սուրբ ծննդյան պատարագ է մատուցվել։ Պատարագիչներին գործուղել էր Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքը։
Հայր Նաթաբ Արաբյանն ասել է՝ հպարտ է, որ Սուրբ ծնունդը տոնվում է Դիարբեքիրում, քաղաքակրթությունների օրրանում, գրում է Anadolu-ն։
Արաբյանը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Դիարբեքիրում «խաղաղ իրավիճակ ապահովելու համար»։
«Շնորհավոր բոլորի Ամանորը, մաղթում եմ անդորր, խաղաղություն և եղբայրություն ամբողջ աշխարհին»,-ասել է նա։
Պատարագից առաջ եկեղեցի է այցելել Սուր նահանգի փոխնահանգապետ Ասիկ Սոլակը և շնորհավորել հանդիսության մասնակիցներին։