Գերմանիայի Բունդեսթագը ճանաչել է Սինջարի եզդիների ցեղասպանությունը: Երկրի խորհրդարանը հավանություն է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից 2014 թվականին եզդի ժողովրդի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին, հայտնում է շԱԺ մամուլի ծառայությունը։
Բունդեսթագի հրավերով նիստին մասնակցել է ՀՀ Ազգային ժողովում եզդիական համայնքը ներկայացնող պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
2014-ի օգոսոտոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Իրաքյան Քրդստանի ռեգիոնալ կառավարության թողտվությամբ հարձակվեց եզդիական Սինջար շրջանի վրա ՝ եզդիների հայրենիքում ցեղասպանության ենթարկելով վերջիններիս: