24 հունվարի 2023 - 12:38 AMT
ՀՀ-ն Վրաստանից մեքենաներ ներկրող երկրների թվում 2-ն է

2022 թվականին Վրաստանից մարդատար մեքենաների արտահանումը 2021 թվականի համեմատ աճել է 98 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 73․1 տոկոսպվ:

2021 թվականին Վրաստան է ներմուծվել 935.4 մլն դոլարի ավտոմեքենա:

Նախորդ տարում Վրաստանից ամենաշատը մեքենաներ են արտահանվել Ադրբեջան՝ 308․4 մլն դոլարի, և Հայաստան՝ 144․7 մլն դոլարի, հայտնում է BusinessPressNews-ը։

3-րդ հորիզոնականում Ուկրաինան է՝ 119․8 մլն դոլարով, որին հաջորդում են Ղազախստանը՝ 104․4 մլն դոլարով և Ռուսաստանը՝ 75․6 մլն դոլարով:

2022-ի տվյալներով Վրաստանից արտահանվող ապրանքախմբերում մարդատար ավտոմեքենաները երկրորդ տեղում են, իսկ ներմուծվող ապրանքախմբերում՝ առաջին տեղում:

Վրաստանը մեքենաներ է ներմուծել հետևյալ երկրից. ԱՄՆ-ից՝ 833․2 մլն դոլարի, Ճապոնիայից՝ 282․7 մլն դոլարի, Գերմանիայից՝ 179․8 մլն դոլար, Թուրքիայից՝ 105․3 մլն դոլարի, Կորեայից՝ 20․8 մլն դոլարի:

2022-ին Վրաստանում վաճառվել է 903.8 մլն դոլարի ավտոմեքենա, երկիր է ներկրվել 1․6 մլրդ դոլարի մեքենա։