24 հունվարի 2023 - 19:18 AMT
Խաչանովն առաջին անգամ դուրս է եկել Australian Оpen-ի կիսաեզրափակիչ

Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն առաջին անգամ Ավստրալիայի բաց առաջնության` Australian Open-ի կիսաեզրափակիչ է դուրս եկել։

Թենիսի Մեծ Սաղավարտի շարքի քառորդ կիսաեզրափակչում Խաչանովը մրցել է ԱՄՆ-ն ներկայացնող Սեբաստյան Կորդայի հետ, որն աշխարհի 31-րդ թենիսիստն է։ Երկու սեթից հետո Կորդան վնասվածքի պատճառով հրաժարվել է շարունակել հանդիպումը։ Խաչանովը հաղթել է 7:6; 6:3 հաշվով։

Կիսաեզրափակչում Խաչանովը խաղալու է Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)-Իրժի Լեխեչկա (Չեխիա) զույգի հաղթողի հետ։

Australian Оpen-2023-ը կավարտվի հունվարի 29-ին։