25 հունվարի 2023 - 18:19 AMT
Քույրերը թմրամիջոցի փաթեթներ են տեղադրել Երևանի տարբեր թաղամասերում․ Ձերբակալվել են

Երևանի Ազատության պողոտայում ձերբակալվել են 22 և 35 տարեկան քույրեր, որոնք մայրաքաղաքի բնակիչ են։ Հետախույզների տեղեկություններով՝ նրանք մայրաքաղաքի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ են տեղադրել, հայտնում է ոստիկանությունը։

Կրտսերի խուզարկությամբ հայտնաբերվել է 5 փաթեթ՝ մոտ 8 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով, և ծալովի դանակ։ Նախաձեռնված քրվարույթի շրջանակում իրավապահները զննություն են կատարել Ազատության պողոտայի տարբեր հատվածներում՝ հայտնաբերելով 20 փաթեթ՝ մոտ 50 գրամ քաշով թմրամիջոց։

Ըստ 22-ամյա ձերբակալվածի՝ հայտնաբերվածը ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով՝ քրոջ հետ Երևանի տարբեր վայրերում տեղադրելու համար։

Քույրերի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։