GFN.AM-ը սկսում է Հայաստանում NVIDIA GeForce NOW ամպային խաղերի ծառայության բետա փորձարկման համար գրանցումները, որոնք կմեկնարկեն հունվարի 26-ից։
GFN.AM-ը թույլ է տալիս Հայաստանի գեյմերներին, պահպանելով վերջին սերնդի NVIDIA GeForce գրաֆիկայի առավելությունները, օգտվել գրաֆիկական ամենապահանջկոտ խաղերից գրեթե ցանկացած սարքից՝ ներառյալ ցածր հզորության համակարգիչներից, սմարթֆոններից և պլաշետներից` iOS կամ Android համակարգերի միջոցով, ինչպես նաև այն հեռուստացույցներից, որոնք ունեն նման հնարավորություն։ GFN.AM-ը համատեղելի է թվային խաղերի խոշորագույն խանութների հետ և խաղեր է հեռարձակում անմիջապես գեյմերների գրադարաններից Steam-ում, Epic Games Store-ում, Ubisoft Connect-ում և այլն:
GFN.AM-ի կատալոգն արդեն ունի ավելի քան 1500 խաղ, որոնք կարելի է հեռարձակել ամպից, ընդ որում՝ այդ խաղերից 100-ն անվճար է: Նոր խաղերը ավելացվում են շաբաթական պարբերականությամբ: Հունվարի 26-ից խաղացողները կարող են ստեղծել հաշիվ GFN.AM-ում, որը թույլ կտա մուտք գործել ծառայության փակ բետա տարբերակ։ Օգտատերերը կկարողանան ընտրել բաժանորդագրության հարմար տարբերակ: Բազային բաժանորդագրությունը տրամադրվում է անվճար։ Պրեմիում կամ Ultimate բաժանորդագրության արժեքը և առավելությունները կարելի է գտնել կայքում։
Բազային բաժանորդագրություն՝ անվճար է և թույլ է տալիս խաղացողներին ծանոթանալ խաղային ծառայությանը՝ առաջարկելով մինչև 30 րոպե տևողությամբ խաղային սեսսիաներ:
Պրեմիում բաժանորդագրություն՝ ապահովում է ամպային խաղերի ծառայության ավելի շատ առավելություններ.
-Խաղը սկսելիս առաջնահերթ մուտք դեպի սերվերներ;
-Խաղային սեսսիաներ՝ մինչև 6 ժամ;
-NVIDIA RTX տեխնոլոգիաների հասանելիություն:
Ultimate բաժանորդագրություն՝ խաղացողներին տալիս է «Premium» -ի բոլոր հնարավորությունները և այլ առավելություններ.
-Բացառիկ մուտք դեպի GeForce RTX 3080 սերվերներ ներկայում և GeForce RTX 4080 սերվերներ՝ ապագայում;
-Պատկերի 4K կետայնություն, կադրերի հաճախականությունը՝ մինչև 120 կադր/վ:
GFN.AM-ը Հայաստանի տարածքում տեղադրել է սերվերներ, ինչը թույլ է տալիս տարածաշրջանի մասնակիցներին ստանալ հնարավոր նվազագույն հապաղում։ Մասնակիցները կկարողանան խաղալ իրենց սմարթֆոններից, պլանշետներից, հեռուստացույցներից և այլ սարքերից 60 կադր/վրկ-ի դեպքում և 720p-ի համար ինտերնետի նվազագույն 15 Մբիթ/վրկ արագությամբ և 60 կադր/վրկ-ի և 1080p-ի համար՝ 25 Մբիթ/վրկ ինտերնետի արագությամբ։
Հայաստանը զարգանում է արագ տեմպերով, և քանի որ աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մի քանիսը ավելի շատ ներդրումներ են կատարում, երկրում աճում է տվյալների մշակման կենտրոնների և պրովայդերների քանակը, որոնք առաջարկում են կապի ավելի լայն հնարավորություններ, ինչն էլ լիովին համապատասխանում է GFN.AM-ի GeForce NOW ծառայությանը: GFN.AM-ում խաղացողների թվի մեծացմանը զուգահեռ կդիտվի ինտերնետի որակի բարելավում բոլոր ծառայությունների համար, քանի որ GeForce NOW-ն գործում է որպես կատալիզատոր երկրի ներսում ինչպես տվյալների կենտրոնների, այնպես էլ կապի գծերի զարգացման համար:
GFN.AM-ը մատուցում է ծառայություններ, որոնք պահանջված են ոչ միայն այսօր, այլ նաև ապագայում։ GFN.AM սերվերների բարձր վերարտադրողականությունը, Ultimate բաժանորդագրության դեպքում RTX 3080-ի աջակցությունը և ապագայում RTX 4080-ի հայտնվելը փորձառությունն ավելի մոտեցնում են ավանդական սեղանի համակարգչին, այնպես որ խաղացողները կարող են կենտրոնանալ իրենց սիրելի խաղերի վրա՝ առանց սարքի տեխնիկական պարամետրերին ուշադրություն դարձնելու:
Գրանցվելուց հետո օգտատերերին հասանելի կլինի փակ բետա թեստը, որի ընթացքում ծառայությունը կգործի ամբողջությամբ՝ առանց որևէ սահմանափակման՝ բաժանորդագրության յուրաքանչյուր մակարդակի խաղերի կամ արտադրողականությանը համապատասխան: Բետա թեստավորումից հետո ծառայության մեկնարկի մասին տեղեկությունների համար հետևեք GFN.AM կայքին:
«Հայաստանում մեր գործընկերն է IDBank-ը: Այս ընկերության աջակցությունը հնարավորություն է տվել ներդնել GeForce NOW Powered by GFN.AM-ը գերազանց մակարդակով և ամենաբարձր որակով»,- ասել է GFN.AM-ի գործադիր տնօրեն Կարեն Մարգարյանը:
«Մենք վստահ ենք, որ հայկական շուկայում այնպիսի խաղացողի հայտնվելը, ինչպիսին NVIDIA GeForce NOW հարթակի հիման վրա գործող GFN-ն է, շատ կարևոր իրադարձություն է, որը կբերի ամբողջ ոլորտի զարգացմանը: Մենք մեծ ուրախությամբ ընդունեցինք GFN-ի վճարային գործընկերը դառնալու առաջարկը, ինչը թույլ կտա օգտատերերին արագ և հարմարավետ կերպով կատարել անհպում վճարումներ ծառայությունների այս կամ այն փաթեթի համար ինչպես քարտերի, այնպես էլ Idram&IDBank հավելվածի միջոցով QR կոդով: Մենք նաև վստահ ենք, որ մեր օգտատերերին դուր կգան GFN.am-ի ծառայությունները և հուսով ենք երկարաժամկետ և խոստումնալից համագործակցություն հաստատել»,- ասել է IDBank-ի կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանը։
GeForce NOW by GFN.AM-ի օգտատերերը կարող են սկսել խաղալ բազային բաժանորդագրությամբ, ապա ընտրել այն տարբերակը, որը լավագույնս համապատասխանում է իրենց նախընտրած խաղաոճին: Այն մասնակիցները, որոնք կընտրեն Ultimate բաժանորդագրությունը, կկարողանան խաղալ իրենց նախընտրած PC խաղերը ամենաբարձր մակարդակի գրաֆիկայով, մշակված տեքստուրայով և խաղերի համար կինեմատոգրաֆիկ գեյմփլեյով, որն ապահովվում է RTX-ով: Միաժամանակ սարքին ներկայացվող պահանջները նվազագույն են, կարիք չկա գնել հզոր համակարգիչ, ինչը խաղերը հասանելի է դարձնում ամենալայն լսարանի համար։
GeForce NOW ամպային խաղերը կհետաքրքրեն նաև նրանց, ովքեր ցանկանում են փորձել նոր խաղեր, որոնք ավելացվում են շաբաթական պարբերականությամբ և կարող են գործարկվել ամպից գրեթե ակնթարթորեն՝ առանց ներբեռնումների կամ թարմացումների սպասելու: Առաջին քայլը դեպի ամպային խաղերի աշխարհ սկսվում է GFN.AM-ում գրանցմամբ:
GFN.AM-ը խաղային ծառայություն է, որը գործում է Հայաստանում և ԱՊՀ երկրներում (Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Մոլդովա, Ուզբեկստան, Ուկրաինա) NVIDIA-ի GeForce տեխնոլոգիաներով: Ծառայությունը թույլ է տալիս օգտատերերին գործարկել AAA խաղեր Windows, macOS, Android կամ iOS-ով աշխատող գրեթե ցանկացած սարքի վրա: GFN.AM-ը համատեղելի է խոշորագույն խաղային հարթակների հետ՝ առաջարկելով խաղեր անմիջապես գրադարանից Steam-ում, Epic Games Store-ում և Ubisoft Connect-ում: