Երևան է ժամանել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին։ Նրա օդանավը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:
Օդանավակայանում Եգիպտոսի նախագահին դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, գրում է Արմենպրեսը։
Եգիպտոսի նախագահը Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցով: Մինչ Հայաստան ժամանելը, Եգիպտոսի նախագահը եղել է Ադրբեջանում: