Արմեն Հայրապետյանը նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արմեն Հայրապետյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար», - ասվում է որոշման մեջ։
Հայրապետյանը նախկինում զբաղեցնում էր ֆինանսների փոխնախարարի պաշտոնը: Ավելի վաղ Գեորգի Ավետիսյանն ազատվել ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից: