Հայ փրկարարները Սիրիայում, երկրաշարժի գոտում, ակտիվորեն ներգրավվել են որոնողափրկարարական աշխատանքներում։ Հալեպ քաղաքի Ալ-Շաար թաղամասում փլատակներից հայ փրկարարների մասնակցությամբ հնարավոր է եղել փրկել 3 մարդու կյանք։
Փրկարարները մասնակցել են նաև 33 մարմնի դուրս բերման աշխատանքներին։ Այս մասին հայտնում են սիրիական լրատվամիջոցները՝ հրապարակելով նաև տեսանյութ, գրում է «Փաստինֆոն»։
Ավերիչ երկրաշարժի հետևանքով, վերջին տվյալներով, Սիրիայում զոհերի թիվը հասել է 3162-ի, իսկ Թուրքիայում՝ 17,134-ի։
ՀՀ-ն փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։