21 ապրիլի 2009 - 18:35 AMT
Վրաստանի ԱԳՆ. Գրիգոլ Վաշաձեն ընդհանրապես չի մեկնաբանել հայ-թուրքական հարաբերությունները
Վրաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հերքմամբ: «Երկրի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ընդհանրապես չի մեկնաբանել հայ-թուրքական սահմանի շուրջ առկա իրադրությունը»,- հայտնել է ԱԳՆ քաղաքական վարչության տնօրեն Զուրաբ Կաչկաչիշվիլին: Նրա խոսքով, Վրաստանի արտգործնախարարն ընդհանրապես չի մեկնաբանել հայ-թուրքական հարաբերությունները:

ԱՊԱ ադրբեջանական գործակալությունն անցյալ շաբաթ տարածել էր Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեի խոսքերն այն մասին, որ «հայ-թուրքական սահմանը չի բացվելու»: