Հայաստանը մարդասիրական օգնության 2-րդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ։ Փետրվարի 14-ի ուշ երեկոյան հումանիտար օգնության երկրորդ խմբաքանակով բեռնված բեռնատարները հատել են հայ-թուրքական սահմանը՝ Մարգարայի կամրջով»,-ասվում է գրառման մեջ։
Հայաստանը մարդասիրական օգնության առաջին խմբքանակը Թուրքիա էր ուղարկել փետրվարի նույնպես Մարգարայի կամրջով։ ՀՀ հումանիտար բեռը 100 տոննա էր։
ՀՀ-ն փրկարարական ջոկատներ և հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։
Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։