Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը պատմական է անվանել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առաջիկա այցը Թուրքիա։ Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։
«ՀՀ ԱԳ նախարարի այցը Թուրքիա պատմական է, որը հաջորդում է կարիքի մեջ գտնվող հարևանին օգնելու Հայաստանի որոշմանը։ Հուսանք` սա հայ-թուրքական հարաբերություններում նոր զարգացումների նախանշան է»,– գրել է Կլաարը։
Փետրվարի 15-ին նախատեսված է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա։ Միրզոյանը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին: Անկարայում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։
2022-ի մարտին նա մասնակցել էր Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին, որտեղ բանակցել էր Չավուշօղլուի հետ։