15 փետրվարի 2023 - 19:03 AMT
Նախատեսվում է Փաշինյանի մասնակցությունը Մյունխենի անվտանգության համաժողովին

Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Մյունխենի անվտանգության համաժողովին։ Այդ մասին ասել են վարչապետի աշխատակազմի հասարակայանության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, տեղեկացնում է Factor.am-ը։

Համաժողովն անցկացվելու է փետրվարի 17-19-ը։

Եռօրյա տարեկան համաժողովին կմասնակցեն ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, Չինաստանի բարձրաստիճան դիվանագետ Վան Ինը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Համաժողովին հրավիրված չէ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։