20 փետրվարի 2023 - 16:52 AMT
Ucom-ի տեխաջակցությամբ կայացել է Այկիդո Այկիկայ միջազգային փառատոնը

Ucom ընկերության տեխնիկական աջակցությամբ փետրվարի 17-19-ը կայացել է Հայաստանի Այկիդո Այկիկայ ֆեդերացիայի կողմից նախաձեռնած արդեն 15-րդ միջազգային սեմինարը, որին մասնակցել է 35 օտարերկրյա հյուր։

Միջազգային սեմինարները հիանալի առիթ են Այկիդոյի մարզիկների համար նոր հնարքներ բացահայտելու, հմտությունները կատարելագործելու ու նոր նշաձող սահմանելու համար:

Ավելին, Այկիդոյում ձևավորված մշակույթ է սեմինարների ընթացքում նաև փառատոների անցկացումը, որոնց շրջանակում մասնակիցները ցուցադրում են իրենց վարպետությունը։

«Այս տարի Ucom-ի տեխնիկական աջակցությամբ ցուցադրական ելույթները կազմակերպվել են առցանց տարբերակով, որպեսզի աշխարհում հնարավորինս շատ այկիդոկաներ հնարավորություն ստանան հետևելու փառատոնին», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

«Խորին շնորհակալությունս եմ հայտնում Ucom-ին գերհզոր ինտերնետ կապ ապահովելու պատրաստակամության, հնարավորինս արագ բոլոր անհրաժեշտ գործողությունները կազմակերպելու համար», - ասել է ՀԱԱ ֆեդերացիայի նախագահ Արմեն Ավետիսյանը։