24 փետրվարի 2023 - 16:45 AMT
Քանաքեռում գործող դպրոցի նկուղում զինամթերք են գտել․ Երեխաները տարհանվել են

Փետրվարի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։45-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին և Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում գործող թիվ 37 դպրոցի նկուղային հարկում կասկածելի զինամթերք է հայտնաբերվել, հայտնում է Shamshyan.com-ը։

Ռազմամթերքը հայտնաբերվել է դպրոցը հիմնանորոգող աշխատակիցների կողմից։ Տեղում դպրոցի ուսուցչական կոլեկտիվը տարհանել է աշակերտներին։

Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի շտապօգնության բժշիկների խումբը, ովքեր հերթապահություն են կատարում նշված վայրում։