1 մարտի 2023 - 18:39 AMT
ՆԳ նախարար. Ոստիկանության բոլոր բաժիններում տեսախցիկներ կլինեն

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ նախարարության բարեփոխումների շրջանակում նախատեսվում է հանրապետության ոստիկանական բոլոր բաժիններում տեսախցիկներ տեղադրել։

«2020-ի մայիսից ՆԳՆ ոստիկանության 10 բաժնում տեսախցիկներ են տեղադրվել քննական սենյակներում։ Ներկա պահին նորմալ վիճակում են, աշխատում են»,– ասել է Ղազարյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նա հայտնել է, որ որոշ ժամանակ առաջ` քրեական դատավարության փոփոխությունից հետո, այդ գործընթացը կանգ էր առել։ Հարցն այն է, որ ոստիկանությունը նախաքննություն այլևս չի իրականացնում, ինչի առնչությամբ էլ վերացել էր տեսախցիկներ տեղադրելու անհրաժեշտությունը։ Սակայն այժմ, ըստ նախարարի, որոշվել է, որ ոստիկանության բոլոր բաժիններում տեսախցիկներ կտեղադրվեն։

Տեսախցիկներ տեղադրելու մասին որոշում կայացվել էր դեռ 2019-ին։