10 մարտի 2023 - 13:31 AMT
ՀՀ-ն հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից

Հայաստանը որոշել է հրաժարվել ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի իր քվոտայից: Տեղեկությունը հաստատել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Այո՛, մենք համապատասխան առաջարկ ենք ներկայացրել ՀԱՊԿ-ին»,– ասել է նա:

Հունանյանը չի հայտնել որոշման մանրամասներն ու պատճառները։

Հունվարի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվել է իր տարածքում ընդունել ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունները: