24 մարտի 2023 - 18:38 AMT
Ռուս խաղաղապահները հրադադարի խախտում են գրանցել Արցախում

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմը մարտի 23-ին հրադադարի պահպանման ռեժիմի խախտում է գրանցել Շուշիի շրջանում, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Հրադադարի ռեժիմի մեկ խախտում է գրանցվել Շուշիի շրջանում։ Տուժածներ չկան։ Ռուս խաղաղապհները քննություն են իրականացնում միջադեպի վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Պարեկություն է իրականացվել երեք երթուղով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։

Ռուս խաղաղապահ զորակազմը ապահովել է հումանիտար բեռով ավտոշարասյան անցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով։

Մարտի 19-ին ադրբեջանցիները կրակել են Արցախի Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ։ Գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել է։ Տուժածներ չկան։