23 ապրիլի 2009 - 13:13 AMT
Լեւոն Արոնյանը պահպանում է առաջատարի դիրքերը Նալչիկում ընթացող Գրան-պրիում
Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Գրան-պրիի չորրորդ շրջանի 7-րդ փուլում, խաղալով սեւերով, կիսել է միավորները ֆրանսիացի շախմատիստ Էթյեն Բաքրոյի հետ: Կողմերը խաղաղ դաշն են կնքել պարտիայի 38-րդ քայլում: Ոչ ոքի է ավարտվել պարտիան նաեւ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանը, որը սեւերով 43-րդ քայլում խաղաղ դաշն է կնքել ուկրաինացի Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

8-րդ փուլում Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով կխաղան ռուսաստանցի գրոսմայստերներ Պյոտր Սվիդլերի եւ Եվգենի Ալեքսեեւի հետ:

8-րդ փուլի պարտիաները`

Բաքրո-Արնոյան-1,5:1,5
Գրիշչուկ-Հակոբյան-1,5:1,5
Ալեքսեեւ-Լեկո-1,5:1,5
Կարյակին-Կամսկի-1:0
Սվիդլեր-Կասիմժանով-1,5:1,5
Գելֆանդ-Էլյանով-0:1

Մրցաշարային դասավորությունը 7-րդ փուլից հետո` Արոնյան-4,5; Գրիշչուկ, Կարյակին, Լեկո, Սվիդլեր, Ալեքսեեւ-4; Հակոբյան, Մամեդյարով, Բակրո, Կասիմժանով-3,5; Կամսկի, Էլյանով-3; Գելֆանդ-2,5; Իվանչուկ-2:

9-րդ փուլի պարտիաները`
Կամսկի-Էլյանով
Կասիմժանով-Գելֆանդ
Արոնյան-Սվիդլեր
Լեկո-Բաքրո
Մամեդյարով-Իվանչուկ
Հակոբյան-Ալեքսեեւ
Կարյակին-Գրիշչուկ: