23 ապրիլի 2009 - 13:23 AMT
Երրորդ երկիրը մոտ է խուճապին
Ասել ավելին, քան արդեն ասվում է հայ-թուրքական համատեղ համաձայնագրի մեջ, առայժմ դժվար է: Այդ մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին հաղորդել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքականագետ Ալեքսանդր Իսկանդարյանը : Նրա խոսքերով, հայ-թուրքական համաձայնագիրը հաստատել է, որ շարունակվում է երկու երկրների միջեւ հարաբերությունների հնարավոր կարգավորման գործընթացը: «Ստորագրված փաստաթուղթը Հայաստանում մեկնաբանությունների տեղիք է տվել, որոնք պատճառաբանված են ավելի շատ քաղաքականորեն, քան վերլուծաբանորեն: Դրա հետ մեկտեղ, երրորդ երկրներում տարբեր աղբյուրները տեղեկատվական դաշտ են նետել իրենց որոշ հաղորդագրությունները հայ-թուրքական համաձայնագրի կնքման պայմանների մասին, որոնք վկայում են շատ նյարդային, խուճապին մոտ վիճակի մասին», - ընդգծել է հայ փորձագետը:

2009 թվականի ապրիլի 22-ին Հայաստանն ու Թուրքիան, Շվեյցարիայի միջնորդությամբ, ինտենսիվ աշխատանք են տարել երկկողմ հարաբերությունների կարգավորման եւ բարիդրացիական ոգով ու փոխադարձ հարգանքով դրանց զարգացման նպատակով` դրանով նպաստելով ողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատմանը: Այդ մասին նշվում է Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի հանրապետության արտգործնախարարությունների եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարության մեջ:

Այդ գործընթացում երկու կողմերը ձեռք են բերել շոշափելի առաջընթաց եւ փոխըմբռնում: Նրանք համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ: Այս համաձայնեցված հիմքերը դրական հեռանկար են ստեղծում գործընթացի շարունակման համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն: