Ալբանիայի Դյուրես ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության աղջիկների պայքարում 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը նվաճել է 1 մեծ և 2 փոքր բրոնզե մեդալ:
Պետրոսյանը պոկում վարժությունում ցույց է տվել 98 կգ արդյունք, հրումում՝ 123 և երկամարտում՝ 221 կգ, հայտնում է «Առավոտը»։
Ապրիլի 1-ն առաջնության վերջին օրն է: Հայաստանից պայքարի մեջ մնացել է ընդամենը մեկ մասնակից՝ +102 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը:
Ավելի վաղ Ռուստամ Սահրադյանը 102 կգ քաշային տղաների պայքարում ցույց էր տվել 293 (133+160) կգ արդյունք: