Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառում կանցկացվի Նյու Յորքի կենտրոնական Թայմս Սքուեր հրապարակում։ Միջոցառմանը, որի կազմակերպիչն է «Վարդանի ասպետներ և դուստրեր» կազմակերպությունը, կմասնակցեն տարբեր պաշտոնյաներ, իսկ երաժշտական մասում հանդես կգա Huyser համույթը Սբ Նահատակների Հայկական ցերեկային դպրոցի և Բրուքլինի հայկական դպրոցի աշակերտների մասնակցությամբ։
Միջոցառման գլխավոր բանախոսները կլինեն Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ինստիտուտի համապատասխան ծրագրի տնօրեն Դևիդ Ֆիլիփսը, ԱՄՆ-ում ԼՀՂ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, հայտնում է Armenian Weekly-n:
Միջոցառման ժամանակ կամփոփվեն ցեղասպանության և մարդու իրավունքների վերաբերյալ ուսանողական էսսեների ամենամյա համաշխարհային մրցույթի արդյունքները։ Արարողության ժամանակ կհայտարարվեն հաղթողների անունները, կընթերցվեն հատվածներ նրանց շարադրություններից։