7 ապրիլի 2023 - 12:22 AMT
ԱԽ քարտուղարը Թեհրան կմեկնի

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրան։ Նա Թեհրանում կլինի ապրիլի 9-ին, տեղեկացնում է ԱԽ գրասենյակը։

Գրիգորյանը հանդիպում կունենա Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ։

Ավելի վաղ տարբեր մակարդակներում՝ հեղափոխության գերագույն առաջնորդի, նախագահի մակարդակով հայտարարել է, որ Իրանը դեմ է հարևան երկրների տարածքային ամբողջականության և սահմանների խախտմանը և հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի երկու հարևան ժողովուրդներին կապող պատմական ուղի հանդիսացող Իրան-Հայաստան սահմանին։