7 ապրիլի 2023 - 18:40 AMT
ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ առևտրի դեպարտամենտի փոխքարտուղարը կարևորել են տնտեսական գործակցության ամրապնդումը

Ապրիլի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությանը: Կողմերն ընդգծել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հետագա ամրապնդման կարևորությունը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հայ-ամերիկյան ներդրումների, գործարար միջավայրի բարելավման, բարձր տեխնոլոգիաների և էներգետիկայի ոլորտներում առկա համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ համատեղ ծրագրերի իրականացմանը՝ նախանշելով համագործակցության հետագա ուղիները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությունը Երևանում հանդիպմանն անդրադարձել են առևտրի, ներդրումների, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խորացման հնարավորություններին, գործարար միջավայրի բարելավմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը: