8 ապրիլի 2023 - 13:38 AMT
Բեջանյանը Մալայզիայում ՀՀ դեսպան է նշանակվել համատեղության կարգով

Ինդոնեզիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանը համատեղության կարգով նշանակվել է Մալայզիայում Հայաստանի< արտակարգ և լիազոր դեսպան։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրու-թյան 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտա-կարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանին, համատեղության կարգով, նշանակել Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա)», - ասված է հրամանագրում։

Հրամանագիրը ստորագրվել է ապրիլի 7-ին: