8 ապրիլի 2023 - 13:39 AMT
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով

Հանրապետության տարածքում ապրիլի 8-ին, 10-12-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, ամսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, ապրիլի 8-ին, 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 8-ին աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով։

Երևանում ապրիլի 8-ին, 10-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին ապրիլի 9-ին սպասվում է +19 աստիճան, ապրիլի 10-ին՝ +16։